Կամբոջան Թաիլանդին մեղադրել է սահմանի վրա պատերազմ սանձազերծելու մեջ և բացառել անմիջական բանակցությունների հնարավորությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 10, 2011 9:28
Քանի դեռ արդեն երկու օր Կամբոջայի և Թաիլանդի սահմանի զինված բախումների գոտում դադար է դիտվում, պատերազմը շարունակվում է դիվանագիտական ճակատում: Չորեքշաբթի Կամբոջայի վարչապետ Խուան Սենը բախման նոր ալիքի մեղքը բարդեց հարևան երկրի վրա և իր թաիլանդցի գործընկերոջն անվանեց “խարդախ”: Դա անպատասխան չմնաց. Թաիլանդի արտգործնախարարը Խուան Սենին համեմատեց “հարևան չար տղայի հետ, որը դռան հետևից զայրացնում է մեզ”: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
“Այն, ինչ տեղի է ունենում սահմանում, պարզապես զինված բախում չէ, դա իսկական պատերազմ է, որը սանձազերծել է Թաիլանդը,- հայտարարել է Կամբոջայի կառավարության ղեկավարը Պնոմպենում:- Թաիլանդը սկսել է այս պատերազմը Կամբոջայի դեմ, նշանակում է Թաիլանդի վարչապետ Աբհիսիթ Վետչաչիվան պատասխանատվություն է կրում կատարվածի համար”:
Խուան Սենը նույնպես մերժել է կոնֆլիկտի կարգավորման համար անմիջական բանակցությունների հնարավորությունը` հայտարարելով, որ բանակցությունները հնարավոր են միայն միջազգային միջնորդության պարագայում: Կամբոջան կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ստիպել Թաիլանդին դադարեցնել ներխուժումն իր տարածք: Ինչպես սպասվում է, այդ երկրիների սահմանի իրավիճակը քննարկման առարկա կդառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որը տեղի կունենա եկող երկուշաբթի. այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:






Facebook
Tweet This
Email This Post
