Վ. Յանուկովիչն իր ենթականերին փոխադրեց էժանագին ավտոմեքենաներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 10, 2011 9:21

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը որոշել է իր աշխատակազմի պաշտոնյաներին, ովքեր օգտվում են ծառայողական տրանսպորտից, փոխադրել  էկոնոմդասի ավտոմեքենաներ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի պետության ղեկավարի մամլո ծառայությունը:

Գերատեսչությունում նշում են, որ հատուկ այդ նպատակներով “Պետական գործերի կառավարման ավտոբազա” պետական կազմակերպությունը 2010 թ. դեկտեմբերին ձեռք է բերել Skoda ավտոմեքենաներ:

Մամլո ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ պետության ղեկավարի տվյալ որոշումը թելադրված է նախևառաջ բյուջեի բեռը նվազեցնելու անհրաժեշտությամբ: Ավելի բարձր դասի ավտոմեքենաները, որոնք կազատվեն առավել էժան մեքենաների գնման ու գործարկման արդյունքում, նախատեսվում է օգտագործել տարբեր մակարդակների պատվիրակությունների սպասարկման համար: Իսկ երբ դրանք սպառեն իրենց պաշարը, դուրս կգրվեն սահմանված կարգով, քանի որ գործող օրենսդրությամբ այդ տեխնիկայի իրացումն աճուրդներում նախատեսված չէ:

Հաղորդագրության մեջ նաև հիշեցնում են պաշտոնյաներին, որ ծառայողական նպատակներով նրանք իրավունք ունեն օգտվելու նաև սեփական ավտոտրանսպորտից:

Դիտվել է 1168 անգամ:
Print Friendly

Leave a Reply