Լինդսի Լոհանը երեք տարի կարողէ բանտ նստել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 10, 2011 7:50

Երեք  տարի բանտարկություն է  սպառնում ամերիկյան դերասանուհի Լինսլի Լոհանին,ով հայտնի ալկոհոլի և թմրադեղի նկատմամբ մոլի սովորույթներով: Լոս Անջելոսի  դատախազությունը  մեղադրանք է  ներկայացրել 24-ամյա աղջկան խոշոր գողության համար:  Գործը կուսումնասիրվի անմիջապես,մոտակա ժամերին մեղադրյալը  կկանգնի դատարանի առաջ:

Լոհանը մեղադրվում է ,որ հունվարի   22-ին  նա գողացել է  2,5 հազար դոլարի մանյակ Վենիս -Բիչ քաղաքի  թանկարժեք զարդերի խանութից: Նույն օրը զարդը տարվել է ոստիկանական բաժանմունք `խանութ վերադարձնելու համար:

Իրավապահները չեն  հրապարակում ,թե ով է  վերադարձրել մանյակը և հայտարարել են ,որ ունեն դերասանուհու  մեղքի  անհերքելի ապացույցներ: Գողությունը  կատարվել է դերասանուհու  ալկոհոլիզմից և թմրամոլությունից հարկադիր  բուժման  կուրսից   երեք  շաբաթ հետո:

Դերասանուհու բարեկամները դեպքը այլ կերպ են ներկայացնում: Իբր Լոհանը խանութից հեռացել է թանկարժեք իրի համար առանց վճարելու,քանի որ սխալմամբ կարծել է ,որ զարդը կարելի է վերցնել վարձով ,և փողը տալ վերադարձնելուց : Երբ նա զգացել է իր սխալը `անմիջապես վերադարձրել է զարդը:Վենիս-Բիչի խանութը ոչ միայն վաճառում է այլև վարձով է տալիս զարդերը,հիմնականում Հոլիվուդի դերասանուհիներին և ուրիշ հայտնի մարդկանց:

Անցյալ տարի Լոհանի անունը չէր իջնում թերթերի էջերից և հեռուստաեթերից: Դերասանուհին մեկ տարվա ընթացքում երկու անգամ ընկավ նարկոդիսպանսեր և նույնքան էլ բանտ,հիմնականում խախտելով պայմանական ռեժիմը, որի տակ ընկել էր  2007 թ, օրինախախտման համար:

Երեք  տարի առաջ  Լոհանը ձերբակալվել է ալկոհոլի և կոկաինի ազդեցության  տակ վտանգավոր  երթևեկության համար : Դերասանուհուն մեկ օրով բանտարկեցին: Իրավախախտը անց կացրեց  84 րոպե հսկողության տակ: Նա   ազատության մեջ  հայտնվեց  ,քանի որ  չկար ազատ  մեկտեղանոց բանտախուց, հիշեցնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

11 տարեկանում  Լոհանը փայլեց  Դիսնեյի  “Թակարդ ծնողների համար”ֆիլմում, 1998 թվականին: Հետո հետևեցին  ժապավեններ  պատանիների մասին  “Անպետք աղջիկներ”,”Ժանտախտային ուրբաթ” և “Խելագար մրցումներ”: Հաջողության   գագաթնակետը   2006 թ. էր, որից հետո  սկսվեց անկումը:

Դիտվել է 1222 անգամ:
Print Friendly

Leave a Reply