Օլիվիա Վայլդը բաժանվել է ամուսնուց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2011 21:02

Դերասանուհի Օլիվիա Վայլդը բաժանվել է իր ամուսնուց` ռեժիսոր , պրոդյուսեր, երաժիշտ  և  հայտնի իտալական տոհմի  ներկայացուցիչ Տաո Ռուսպոլիից: Այդ մասին տպել  է  People ամսագիրը:

Հրատարակության  աղբյուրների համաձայն ,զույգը որոշել է բաժանվել փոխադարձ  համաձայնությամբ: Դերասանուհու ներկայացուցիչները հաստատել են նրանց բաժանման լուրը, բայց  մանրամասներ չեն հաղորդել:

Ըստ ամսագրի Օլիվիան և Տաոն վերջերս առանձին էին ապրում,որպեսզի իրարից մի փոքր հանգստանան,հետո միանան  և նորից վերականգնեն հարաբերությունները: Բայց արդյունքում զույգին  չհաջողվեց պահպանել իրենց ամուսնությունը: Պաշտոնապես  կբաժանվեն  արդյոք  26-ամյա  Վայլդը  և  35-ամյա  Ռուսպոլին  առայժմ  չի հաղորդվում:

Օլիվիա Վայլդը  ծանոթացել է Տաո Ռուսպոլիի հետ  2003 թ.: Նրա խոսքերով իրեն ռեժիսորի հետ ծանոթացրել են իր ծնողների  բարեկամները: Դրանից մի քանի ամիս հետո  նրանք ամուսնացել են : Օլիվիան պնդում էր , որ  համոզված է իր հարաբերություններում  ամուսնու հետ և նրա կողքին իրեն լիովին երջանիկ է զգում:

Դիտվել է 1277 անգամ:
Print Friendly

Leave a Reply