Մանկապղծության մեջ կասկածվող Սերոբ Տեր-Պողոսյանը ձերբակալված է
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | February 9, 2011 20:42
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի եւ «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը ձերբակալված է: Այս մասինNEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը: Նա նշեց, որ Տեր-Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 140 հոդվածի հատկանիշներով` սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը: Մեղադրանքը հաստատվելու դեպքում` նրան սպասվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 300-ապատիկի չափով, ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը 2 տարի ժամկետով կամ ազատազրկում 1-3 տարով:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Սերոբ Տեր-Պողոսյանը անառակաբարո գործողություններով է զբաղվել անչափահասների հետ:






Facebook
Tweet This
Email This Post
