Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Պաշտոնական, Օրվա լուր | | February 9, 2011 20:18

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հաագա):-


Ձյունիկ Աղաջանյանը ծնվել է 1966թ.-ի հոկտեմբերի 10-ին, ք. Երեւանում:

1987-1989թթ. ուսանել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը:

1984-1989թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների բաժինը:

1996-1998թթ. սովորել է Կոլումբիայի համալսարանի Միջազգային եւ հանրային հարաբերությունների դպրոցում (Նյու Յորք, ԱՄՆ), որն ավարտելով ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում:

2002թ. մասնակցել է Ուփսալա համալսարանի Խաղաղության եւ հակամարտությունների ուսումնասիրությունների ֆակուլտետի կատարելագործման միջազգային ծրագրին (Ուփսալա, Շվեդիա):

1992թ.-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Իրավապայմանագրային, Ամերիկայի երկրների վարչություններում, արտերկրում ՀՀ մշտական ներկայացուցչություններում:

1999-2001թթ. եղել է ՀՀ ԱԳՆ Քաղաքական ծրագրավորման վարչության Տեղեկատվության բաժնի վարիչը:
2001-2003թթ. հանդիսացել է ՀՀ ԱԳՆ Հասարակայնության հետ հարաբերությունների վարչության պետը, խոսնակը:
2003-2006թթ. եղել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարը:
2007-2010թթ. զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետի պաշտոնը:
2007թ.-ից ներգրավված է եղել մարդու իրավունքների; շահագործման նպատակով մարդկանց ապօրինի տեղափոխման եւ առուվաճառքի (թրաֆիքինգի); միգրացիոն համակարգի կառավարման բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունների մշակման; ՄԱԿ-ի ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման; ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների; գենդերային բռնության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովներում եւ աշխատանքային խմբերում:
Տիրապետում է անգլերեն եւ ռուսերեն լեզուների:
Ամուսնացած չէ:
Դիտվել է 1904 անգամ:
Print Friendly

Leave a Reply