Պատահարի հետևանքով կռունկավարը`Վոլոդյա Կարապետյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 9, 2011 18:31

Փետրվարի 9-ին, ժամը 16.10-ին ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բյուզանդի փողոցի թիվ 89 շենքի մոտ վերամբարձ կռունկ է վայր ընկել:
Պատահարի հետևանքով կռունկավարը, 1945 թ. ծնված Վոլոդյա Կարապետյանը, մահացել է, եւս մեկ քաղաքացի ստացել է թեթև մարմնական վնասվածքներ: Վայր ընկած կռունկը վնասել է մի քանի ավտոմեքենա:
MLL Industries շինարարարական կազմակերպությանը պատկանող 8 տոննանոց կռունկն ընկնելուց հարվածել է Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի երեսային հատվածին: Այս պահին փրկարարներն իրականացնում են շենքի թուլացած հատվածների` քարերի, ապակիների հեռացման աշխատանքներ:

Ըստ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի` 2010 թ. մարտի 9-ին կատարվել է վերոնշյալ կռունկի փորձաքննություն, տրվել է թերությունների վերացման միջոցառումների ծրագիր: Կռունկը ունեցել է թերություն` կապված արգելակման համակարգի հետ, սակայն տվյալ թերությունը չէր վերացվել:

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply