Պիկասոյի վրձնին պատկանող նկարը վաճառվել Է 40 միլիոն դոլարով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 9, 2011 17:30

Պաբլո Պիկասոյի վրձնին պատկանող «Ընթերցանություն» կտավը (1932 թվական), որտեղ պատկերված Է նկարչի սիրուհի Մարիա Թերեզա Վալտերը, որը գրքի ընթերցանության ժամանակ նիրհել Է բազկաթոռին, երեքշաբթի երեկոյան Լոնդոնի «Սոտբիս» աճուրդում վաճառվել Է 25 միլիոն ֆունտ ստեռլինգով (40,2 միլիոն դոլարով):

Ինչպես հաղորդել Է աճուրդի տան ներկայացուցիչը, գլուխգործոցի համար սուր պայքար Էր ծավալվել միանգամից յոթ հավաքորդների միջեւ: Ի վերջո նկարը ձեռք Է բերվել մի գնով, որը կրկնապատիկ գերազանցել Է նախնական գինը: Մարիա Թերեզա Վալտերի գեղեցկությունը, որի հետ Պաբլո Պիկասոն ծանոթացել Է 1932 թվականի մարտին, նրան ոգեշնչել Է ստեղծելու մի ամբողջ շարք գլուխգործոցներ:

Դրանք ստեղծվել են Բուաժելու դղյակում, որը նա ձեռք Էր բերել 1930 թվականին: «Ընթերցանություն» կտավը կենտրոնական լոտն Էր «Իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի վարպետների ստեղծագործությունները» աճուրդում: Աճուրդի վերջնական արդյունքները կհայտարարվեն ավելի ուշ:

Դիտվել է 1002 անգամ:
Print Friendly

Leave a Reply