Քննարկել են ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի եւ ՀՀ ԱԺ համագործակցության հարցերը
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | February 9, 2011 17:01
Փետրվարի 8-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր քարտուղար Դեվիդ Հոբսի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի եւ ՀՀ Ազգային Ժողովի համագործակցության, այս տարվա մայիսին Վառնայում կայանալիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային եւ Բուխարեստում նախատեսվող աշնանային նստաշրջանների օրակարգերի հետ կապված հարցեր:






Facebook
Tweet This
Email This Post
