Ժողովրդական միջոցներ մրսածության դեմ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | February 10, 2011 5:54

Քթի մեջ կաթեցնելու միջոց

-սխտորի 3 պճեղ մանրացնել, վրան ավելացնել 50 մգ եռացրած ջուր և թրմել 2 ժամ: Կաթեցնել մի քանի օր:

-մի գլուխ սոխը քերել ու թանզիֆով քամել, ապա 1 կաթիլ սոխի հյութը 1 ճաշի գդալ ջրով բացել, օրվա ընթացքում, յուրաքանչյուր մեկ ժամը մեկ, կաթացնել քթանցքերի մեջ:

Եթե նաֆթիզինն ու գալազոլինը չորացնում են քթի լորձաթաղանթը, ապա կարելի է քթի մեջ կաթացնել`

-զեյթունի, դեղձի, մասուրի, չիչխանի կամ էլ, պարզապես արևածաղկի ձեթ:

-կարելի է նաև մեղրակաթիլներ պատրաստել հետևյալ կերպ. մեղրը խառնել եռացրած սառեցրած ջրի մեջ, համապատասխանաբար` 1;2 հարաբերությամբ, կաթացնել 5-8 կաթիլ յուրաքանչյուր քթանցքից` օրական 3-4 անգամ:

Իսկ եթե կոկորդն է քոր գալիս, ապա կարելի խոտաբույսերից  պատրաստած թուրմերով ողողումներ անել: Օրինակ` երիցուկի ու եղեսպակի  1 ճաշի գդալ չոր հումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր ու թրմել 15-20 րոպե: Բերանը հարկավոր է ողողել օրվա ընթացքում 4-5 անգամ: նույն սկզբունքով կարելի է նաև եռագույն մանուշակից պատրաստել նմանատւիպ թուրմ:

-խնձորա-մեղրային լուծույթ. 1 ճաշի գդալ սենյակային ջերմաստիճանի ջուրը 3 թեյի գդալ խնձորի քացախը և 2 թեյի գդալ մեղրը խառնել ու ստացված լուծույթով օրական 3 անգամ ողողել կոկորդը:

– 1 բախակ սև բողկի հյութը խառնել զ բախակ ջրի հետ, ողողել նույն կերպ:

Երբ խեղդում է հազը.

-սոխով ու չամիչով պատրաստված միջոցը կթեթևացնի ձեր հազը. 50 գ չամիչի վրա 1 բախակ եռացրած ջուր ավելացնել, թրմել 30 րոպե: Սոխը կտրատել ու հյութը քամել: 30 րոպե հետո չամիչի ջուրը դատարկել, ավելացնել սոխի հյութը (3ճաշի գդալ) և խմել ոչ մեծ կումերով, մեկ անգամ (ցանկալի է քնելուց առաջ):

խորոված սոխ. ապակյա ծծի մեջ լցնել կտրատած սոխ, բերանը փակել,  խմորով զմռսել ու դնել ջեռոցը: երբ խմորը եփվի, ջեռոցն անջատել ու սպսել հովանալուն, ապա շիշը դուրս բերել ու բերանը բացել: Մեծահասակներին առաջարկվում է օգտագործել 2 ճաշի գդալ, օրական 3-4 անգամ ուտելուց հետո: Այս միջոցն անվնաս է նույնիսկ քրոնիկ գաստրիտի դեպքում:

Դիտվել է 3416 անգամ:
Print Friendly

Leave a Reply