Տավուշի կամուրջն այսօրվանից բաց է բեռնատարների համար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 5, 2009 15:26

11Վանաձոր քաղաքից Վրաստան տանող միջպետական ճանապարհի 77-րդ կմ-ի վրա գտնվող կամուրջն այսօրվանից բաց է նաև բեռնատար մեքենաների համար. ավարտվել են կամուրջի վերականգնման հողային աշխատանքները:

Միջպետական ճանապարհի վրա գտնվող կամուրջը մասամբ փլուզվել էր դեռեւս  հուլիսի սկզբին: Տավուշի մարզում իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքում հիմնական ճանապարհը բաց է եղել միայն մարդատար ավտոմեքենաների համար:

Առաջիկա օրերին կիրականացվեն նաև Ճանապարհի վերանորոգված հատվածի ասֆալտապատման աշխատանքները, որի ընթացքում, ինչպես հաղորդեցին Տրանսպորտի և կապի նախարարությունից, ճանապարհը բաց կլինի և մարդատար, և բեռնատար ավտոմեքենաների համար:

Դիտվել է 965 անգամ:
Print Friendly

Leave a Reply