Այսօր մերկապարի ծննդյան օրն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 9, 2011 16:15
Փետրվարի 9-ը համարվում է մերկապարի ծննդյան օրը. 1893 թվականի այս օրը Փարիզի հռչակավոր Մուլեն Ռուժ կաբարեում պարուհի Մոնան վրայից հանեց ամբողջ հագուստը: Պարն իսկույն անվանել են սթրիփթիզ, ինչը բառացի թարգմանությամբ նշանակում է «strip» – հանվել, «tease» – գրգռել: Իսկ Մոնայի մորը տուգանել են 100 ֆրանկով՝ հասարակական վայրում դստեր անպատշաճ արարքի համար:
Սթրիփթիզի դեմ պայքարը բողոքների ալիք է հարուցել ֆրանսիացի ուսանողների շրջանում, տեղի են ունեցել մի քանի ընդհարումներ կարգի պահապանների հետ, մերկապարի մի պաշտպան սպանվել է: Կրքերը լուրջ են եղել, բայց հաղթել են ուսանողները. մերկապարի տաբուն վերացվել Է:
Այսօր մերկապարը դարձել է պարի տարածված ուղղություն: Տեղական եւ կենտրոնական իշխանությունները սահմանում են օրենքներ, որոշում , թե ինչ վայրերում կարելի է այն ցուցադրել եւ որքան է պարուհուն թույլատվրած մերկանալ: Մերկապարուհիներին ու նրանց ծնողներին արդեն վաղուց ոչ ոք չի տուգանում, բայց մինչ օրս հասարակության մեջ շարունակվում են վեճերն այն հարցի շուրջ, թե բարոյական է արդյոք այս պարը:






Facebook
Tweet This
Email This Post
