Ոստիկանութունը ձերբակալել է բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպանելու կասկածյալի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 5, 2009 15:29

forestԱՄՆ-ի ոստիկանությունը սպանության կասկածանքով ձերբակալել է 20-ամյա Դեմարիո Ուեյրին: Այս տարվա հուլիսի 25-ին ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի բենզալցակայաններից մեկում սպանվել էր բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վերնոն Ֆորեստը, ում վրա հարձակվելով` չարագործը փորձել էր  կողոպտել: Բռնցքամարտիկը փորձել էր հետապնդել գողին, որի հետևանքով փոխհրաձգություն էր սկսվել: Բռնցքամարտիկը մահացել էր գլխին ստացած վնասվածքներից:

38-ամյա Ֆորեստը WBC վարկածով աշխարհի առաջնության 44 հանդիպում էր անցկացրել` 69,9 կգ քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների հետ: Նա տարել էր 41 հաղթանակ, կրել 3 պարտություն և ռիգը թողել էր վնասվածքի պատճառով:

Դիտվել է 896 անգամ:
Print Friendly

Leave a Reply