Հրանտ Մելքումյանը և Զավեն Անդրիասյանն առաջատարներին զիջում են կես «քայլով»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 5, 2009 15:42

քաղաք` Կավալա

Հունաստանի Կավալա քաղաքի մարզապալատում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում խաղացված 5 տուրից հետո Հրանտ Մելքումյանը և Զավեն Անդրիասյանը վաստակել են 4-ական միավոր: Նրանք կեսական «քայլով» են զիջում աղյուսակը 5-ական միավորով գլխավորող գերմանացի Ռոբերտ Հեսսին և Հնդկաստանի ներկայացուցիչ Չանդա Սանդիպին: Այս մրցաշարում խաղում են նաև Նելլի Աղինյանը և Էլինա Դանիելյանը: Նրանք համապատասխանաբար վաստակել են 2,5 և 2 միավոր:

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply