Ձերբակալվել է առևանգման և կողոպուտի մեջ մեղադրվող 22-ամյա աղջիկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 9, 2011 14:45
Երեկ` ժամը 12.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 22-ամյա Հեղուշ Հ.-ին: Վերջինս փետրվարի 7-ից հետախուզվում էր մարդուն առևանգելու, կողոպուտի և քաղաքացու անձնագիր կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելու մեղադրանքով:
Ոստիկանությունից հաղորդում են, որ Հեղուշ Հ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկություն:
Դիտվել է 1413 անգամ:





Facebook
Tweet This