Գողացել է 500 դրամանոցներով լի տոպրակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 9, 2011 14:36

Երեկ`  ժամը 12.30-ին, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողները Կապան քաղաքի Դավիթ-Բեկ թաղամասից բերման են ենթարկել 27-ամյա Արթուր Մ.-ին:

Նա խոստովանել է, որ փետրվարի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Հայփոստ» ՓԲԸ Կապանի մասնաճյուղի մի բաժանմունքից, օգտվելով գանձապահի զբաղված լինելու հանգամանքից, գողացել է 500 դրամանոց մետաղադրամներով լի տոպրակ:

Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1652 անգամ:
Print Friendly

Leave a Reply