Փաթեթային առաջարկ մայրաքաղաքի ավտոկայանատեղիների կառավարման և քաղաքային լուսավորության ոլորտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 9, 2011 14:31
Ավտոկայանատեղիների կառավարման և քաղաքային լուսավորության ոլորտում համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ավստրիականSWARCO ընկերության գլխավոր տնօրեն Ալբին Լայսմյուլերի գլխավորած պատվիրակության հանդիպման ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ալբին Լայսմյուլերը նշել է, որ ընկերությունը պատրաստ է առաջարկել վերոնշյալ ոլորտներում քաղաքապետարանի հետ շահագրգիռ համագործակցության փաթեթ, այդ թվում խորհրդատվական, նախագծման, ներդրման և կառավարման համակարգերի մասով:
Կարեն Կարապետյանն իր հերթին հյուրերին ներկայացրել է մայրաքաղաքի տրանսպորտի կառավարման նոր հայեցակարգում ներառված ծրագրերը` առանձնացնելով հատկապես ավտոկայանատեղիների կանոնակարգման, մայրաքաղաքի բանուկ հատվածներում տեսախցիկների տեղադրման և երթևեկության նոր ժամային գրաֆիկների մշակման մոտեցումները:

Միևնույն ժամանակ քաղաքապետը նշել է, որ ապագայում հասարակական տրանսպորտի երթևեկության հարցում նախապատվությունը տրվելու է ավտոբուսներին. Արտաքին լուսավորության արդիականացման և հասարակական տրանսպորտի երթևեկության կառավարման ու անվտանգության հարցերը մայրաքաղաքում առաջնային են: Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած առաջարկ և նպաստել դրանց իրականացմանը,- շեշտել է քաղաքապետը:

Դիտվել է 1335 անգամ:
Print Friendly

Leave a Reply