«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող քաղաքացի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 9, 2011 14:28

Երեկ`  ժամը 16.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 44-ամյա Աշոտ Գ.-ին. նա 2009 թ. հուլիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, այն է` փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:

Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply