Երևանը` 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 9, 2011 14:25
Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այս համատեքստում Հայաստանի մայրաքաղաքը աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Հրատարակիչների ազգային ասոցիացիայի պատվիրակության հանդիպման ժամանակ:

Վերջինները կարևորել են նաև հատկապես երիտասարդների շրջանում գրքի տարածման և ընթերցասիրության մշակույթի խթանման հարցը:
Ողջունելով գաղափարը` Կարեն Կարապետյանն առաջարկել է ավելի հստակ ծրագրեր ներկայացնել, որոնք բազմակողմանի վերլուծության արդյունքում կարճ ժամանակում կյանքի կկոչվեն:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև 2012թ. համալիր միջոցառումների կազմակերպման վերաբերյալ:

Դիտվել է 1400 անգամ:
Print Friendly

Leave a Reply