Մարզիչը համոզված է Արթուր Աբրահամի հաղթանակին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 9, 2011 14:43

IBF վարկածով միջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, ով այժմ հանդես է գալիս երկրորդ միջին քաշային կարգում, փետրվարի 12- ին Գերմանիայում 10–ռաունդանոց մրցամարտ է անցկացնելու Ստեֆան Բոժիչի հետ: Արթուրը որոշել է «Super Six World Boxing Classic» մրցաշարի շրջանակում Անդրե Ուորդի հետ կայանալիք մրցամարտից առաջ ռինգ դուրս գալ, որպեսզի պահպանի մարզավիճակը: Փաստորեն, սա միջանկյալ հանդիպում է: Աբրահամի մարզիչ Ուլի Վեգներն այն կարծիքին է, որ իր սանը գերազանց է նախապատրաստվել  Բոժիչի հետ հանդիպմանը: «Արթուրը մարզական իր կեսագրության շրջադարձային փուլում է: Նախապատրաստության ընթացքում նա չի խնայել իր ուժերը: Վստահ եմ, որ Աբրահամն առաջիկա մրցամարտում կհաղթի, և դա նա պետք է անի  իրեն հատուկ ոճով: Ես համոզված եմ, որ նա չի հիասթափեցնի իր երկրպագուներին»,-ասել է Վեգները:
Հիշեցնենք, որ ճանաչված մասնագետն իր սանին անողոք քննադատել էր, երբ պարտվել էր Կառլ Ֆրոչին: Վեգները դժգոհել էր, որ այլև Աբրահամի վրա ինքն այն ազդեցությունը չունի, որը եղել է նախկինում: Կարելի է ենթադրել միայն, որ ներկայումս մարզչի և նրա սանի միջև եղած փոխըմբռնումը լավ է: Թերևս, եթե այդպես չլիներ, ապա Վեգները իր խոսքերում այդպիսի շռայլ չէր գտնվի:

Դիտվել է 1945 անգամ:
Print Friendly

Leave a Reply