Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն առայժմ հաջողության չեն հասել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 5, 2009 15:23

Թուրքիայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության առաջին օրը խաղարկված պարգևներից անմասն մնացին մեր երկրի ներկայացուցիչները: Գևորգ Գևորգյանը (60 կգ) և Էդվարդ Սարգսյանը (74 կգ), պարտություն կրելով մեկնարկային հանդիպումներում, դուրս մնացին պայքարից: Սարգիս Խաչատրյանը (50 կգ) կարող էր դառնալ մրցանակակիր, սակայն նա բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Էդվարդ Սիմոնյանին: Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկող ևս մեկ մեր հայրենակից Գրիգորի Յավրույանը (60 կգ) նույնպես դարձավ բրոնզե մեդալակիր: Այժմ փորձության հերթը 55, 66, 84 և 120 կգ քաշային ըմբիշներինն է:

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply