Աչքի ընկել առաջին իսկ խաղում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 9, 2011 14:11

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոբերտ Զեբելյանը փորձաշրջան է անցնում Մինսկի «Դինամոյում», որն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում: Մինսկի «Դինամոն» ստուգողական հանդիպում է անցկացրել Սլովակիայի «Դուբնիցայի» հետ: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Զեբելյանը հայտավորված է եղել թիմի մեկնարկային կազմում: 26-ամյա հայ ֆուտբոլիստը 38-րդ րոպեին գնդակ է խփել մրցակցի դարպասը:

Դիտվել է 958 անգամ:
Print Friendly

Leave a Reply