Էլինա Դանիելյանն առաջատարների խմբում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 9, 2011 13:45
Իտալիայի Բոլոնիա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում շարունակում է վստահ մրցելույթներ ունենալ Էլինա Դանիելյանը: 4-րդ տուրում նա առավելության հասավ Հոլանդիայի դրոշի ներքո հանդես եկող Իվան Սոկոլովի նկատմամբ: Էլինան վաստակել է 4 միավոր և Ալեքսեյ Դրեևի, Դավիդ Ալբերտոյի և Գուիդո Կապրիոյի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հրայր Սիմոնյանը միավորը բաժանեց մրցակցի հետ և ունի 2,5 միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
