Աշխատանքային 6-րդ օրը ոչ պարտադիր, բայց ցանկալի

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 9, 2011 14:05

Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր անհրաժեշտության դեպքում՝ 5-օրյա աշխատանքային ռեժմից 6-օրյա ռեժիմի անցնելու կառավարության ներկայացրած օրինագիծը:

Ըստ օրինագծի՝ աշխատանքային շաբաթը բաղկացած է պարտադիր 40 աշխատանքային ժամից և երկու իրար հաջորդող հանգստյան օրերից, սակյան՝ անհրաժեշտության դեպքում՝ գործատուի և աշխատողի համաձայնությամբ, աշխատանքային օր կարող է համարվել նաև 6-րդ օրը: Լրացուցիր աշխատանքյաին օրվա համար նախատեսված վարձատրությունը կկանոնակարգվի  այլ իրավական դաշտում, որը չի հակասի Աշխատանքային օրենսգրքին:

Ներկայացված օրինագծին դեմ արտահայտվեցին «Ժառանգություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները:  «Առանց այդ էլ աշխատողն աշխատում է օրական ոչ թե ութ, այլ 10 և երբեմն՝ ավելիի ժամեր,- ասաց Լարիսա Ալավերդյանը,- իսկ այս օրենքով մենք, փաստորեն, օրինականացնում ենք մարդկանց շահագործումը»:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ սույն օրինագծի անցկացումը նշանակում է առաջնորդվել ոչ թե հասարակության շահով, այլ սեփական բիզնեսի.  «Քանի դեռ ԱԺ-ի ճնշող մեծամասնությունը ներկայացված է բիզնես շահերով»:

Դիտվել է 962 անգամ:
Print Friendly

Leave a Reply