Մահապարտ կանայք ահաբեկչությունից առաջ «պատվազրկվում» են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 9, 2011 13:42
Հոգեբանները պարզել են, թե ինչպես են ահաբեկիչները նախապատրաստում մահապարտներին «գործողության»: Մարդուն համոզել ինքն իրեն սպանել, այնքան էլ հեշտ բան չէ: Այդ նպատակի համար հոգեբանական զանազան հնարքներ են կիրառվում: Ահաբեկիչները չեն վարանում նույնիսկ մահապարտներին թմրանյութեր կամ էլ հոգեմետ դեղորայք ներարկել: Համոզում են, որ միայն իրենց պայթեցնելով կհայտնվեն դրախտում: Երբեմն այդ նպատակի համար քիչ գումարներ չեն ծախսվում:
Հոգեբան Վինոգրադովի խոսքով, մահապարտների զոմբիացման համար կիրառվող բազմաթիվ միջոցներից է, օրինակ, մահապարտ կանանց հատուկ սեքսուալ բնույթի բռնության ենթարկելը, որից, մահմեդական սովորույթի համաձայն, մաքրագործվելու ` «պատվազրկության խայտառակությունը» ծածկելու միակ միջոցն այն արյամբ լվանալն է: Այս քայլը նպատակ ունի նաև մահապարտ-կնոջը զրկել առօրյա կյանք վերադառնալու հնարավորությունից և հույսից` ավելի վճռական դարձնելով նրան առաջադրանքը կատարելիս:






Facebook
Tweet This
Email This Post
