Խոսակցությունները շարունակվում են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 9, 2011 13:25
Շարունակում են կրքերը բորբոքված մնալ, խոսակցոթյուններ ծավալվել մարտի 26-ին Երևանում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կայանալիք Հայաստան- Ռուսաստան հանդիպման շուրջը: Ռուսաստանի լրատվամիջոցները շարունակում են քննարկել հրապարակումները, որ Հայաստանի ներկայացուցիչներին տնտեսական գայթակղիչ գործարք է առաջարկվել, որի դիմաց Հայաստանի հավաքականը պետք է պարտվի Ռուսաստան թիմի հետ կայանալիք առաջիկա խաղում: Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն չի ցանկացել այդ մասին որևէ մեկնաբանություն կատարել: Այդ անելը նա արժանապատվությունից ցածր է համարել: Իսկ ահա, Ռուսաստանի հավաքականի պաշտպան Ռոման Շիշկինն ասել է, որ խաղ առնելը շատ վտանգավոր գործ է, բացի այդ, Հայաստանի հավաքականն այնքան էլ անհաղթահարելի մրցակից չէ: Զարմանալի է, որ մարտի 25-ին և 26-ին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շուրջ երկու տասնյակ հանդիպումներից միայն Հայաստանի և Ռուսաստանի հավաքականի խաղն է այդպիսի արձագանք առաջացրել: Ի դեպ, Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումներից առաջ խաղը տալու մասին խոսակցություններ նախկինում էլ եղել են:1997 -ին այդպիսի վիճակ էր Հայաստան-Ուկրաինա, 2003-ին` Հայաստան – Հունաստան ընտրական հանդիպումներից առաջ: Ի դեպ, երկու դեպքում էլ մերոնք պարտվել էին:






Facebook
Tweet This
Email This Post
