Վստահ սկսեց Տիգրան Պետրոսյանը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 9, 2011 12:59
Մոսկվայում մեկնարկել է «Աերոֆլոտ օփեն» շախմատի փառատոնը: Հատկապես հետաքրքրությունը մեծ է A մրցաշարի նկատմամբ, որին Հայաստանից մասնակցում են գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը, ինչպես նաև Բրազիլիայի ներկայացուցիչ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը: 1-ին տուրում Մովսիսյանը, Գրիգորյանը և Մխիթարյանը ոչ-ոքի խաղացին մրցակիցների հետ, իսկ Տիգրան Պետրոսյանը հաղթեց ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովին:






Facebook
Tweet This
Email This Post
