Ամերիկյան “ԷԲԲՕՏՏ դիագնոստիկս” ընկերությունը պատրաստակամ է համագործակցել քաղաքապետարանի հետ
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 9, 2011 12:47
Առողջապահության բնագավառում համագործակցության հնարավոր ուղղությունների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և “ԷԲԲՕՏՏ դիագնոստիկս” ընկերության կենտրոնական Ասիայի և Հայաստանի տարածաշրջանային ղեկավար Ռիշատ Գազիզովի հանդիպման ընթացքում:
Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ իրականացնել գերժամանակակից կլինիկական լաբորատոր ծառայությունների մատուցման ասպարեզում:
Կարեն Կարապետյանը նշել է, որ մայրաքաղաքային տնտեսության մեջ հնարավորին շատ ներդրումային միջոցների ներգրավումը քաղաքապետարանի գերակա ուղղություններից է:
Քաղաքապետն ընդգծել է, որ գործարարների և ներդրող օպերատորների համար Երևանում կապահովվի բարենպաստ ներդրումային դաշտ:
Առաջիկայում “ԷԲԲՕՏՏ դիագնոստիկս”ընկերությունը կներկայացնի ներդրումային ծրագրի հստակ առաջարկներ:






Facebook
Tweet This
Email This Post
