Ալ Քաիդան եգիպտացիներին «սրբազան պատերազմ» սկսելու կոչ է անում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2011 12:25

Ալ Քաիդայի իրաքյան թևը եգիպտացիներին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ «սրբազան պատերազմ» սկսելու կոչ է անում. ծայրահեղականները Մուբարաքին անվանում են «Վաշիգտոնի ու Թել Ավիվի խամաճիկ»:

Նախօրեին հարյուր հազարավոր եգիպտացիներ էին  հավաքվել Կահիրեի Տախրիր հրապարակում` պահանջելով պետության ղեկավարի անհապաղ պաշտոնաթողությունը:

Ռեկորդային թվով ցուցարարներ էին հավաքվել իր մեծությամբ երկրի երկրորդ քաղաք Ալեքսանդրիայում: Եգիպտացիներն առաջվա պես չեն հավատում ղեկավարության խոստումներին:

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply