24 ավտոպատահար, 1 զոհ և 35 վիրավոր` 1 շաբաթում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 9, 2011 14:13
Փետրվարի 2-9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 42 դեպքից բացահայտվել է 37-ը:
Արձանագրված ավազակային հարձակման` 1, կողոպուտի` 3, խուլիգանության` 4 և խարդախության 17 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 41 դեպք:
Նույն ժամանակահատվածում` նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, գողության` 8, խարդախության` 1 և ավազակային հարձակման 2 դեպք:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդմամբ` անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար. 1 մարդ զոհվել է, 35-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:






Facebook
Tweet This
Email This Post
