Մենքնան բախվել է գազի խողովակին, 2 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 9, 2011 12:08

Այսօր`  ժամը 00.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորհրդարանի փողոցի թիվ 4/1 շենքի մոտ ավտոմեքենան բախվել է գազի խողովակին և առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում պարզվել է, որ «Մազդա-6» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազի խողովակին, ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք, որը ժամը 01.15-ին դադարեցվել է «1-04» ծառայության աշխատակիցների կողմից:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը, թեթև մարմնական վնասվածքներով Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել ավտոմեքենայի վարորդ 1987թ. ծնված Հարութ Բարսեֆյանը և ուղևոր 1986թ. ծնված Նազելի Ազիզյանը:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Դիտվել է 1033 անգամ:
Print Friendly

Leave a Reply