«Փյունիկ»-ը` 258-րդ տեղում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 5, 2009 14:35

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի հրապարակած ակումբային թիմերի դասակարգման աղյուսակում Երևանի «Փյունիկ»-ը զբաղեցրեց 258-րդ հորիզոնականը: Նախորդ հրապարակումից հետո թիմը նահանջել է 14 տեղով: «Փյունիկ»-ն ունի 76 միավոր: Իսկ առաջին տեղը բաժանում են իսպանական «Բարսելոնա»-ն և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը` 315-ական միավորով: 3-րդ տեղում է արգենտինական «Էստուդիանտես»-ը` 295 միավորով: Վերջինս առաջ է անցել անգլիական «Չելսիից» (276): 5-րդ հորիզոնականում է Դոնեցկի «Շախտյորը» (257):

Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply