Փետրվարի 10-ին երթ կիրականացվի Գյումրիից դեպի Բավրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 9, 2011 11:52

Փետրվարի 8-ին, առավոտյան ժամը 9-ից սկսած Ոստիկանության Գյումրու քաղաքային եւ Շիրակի մարզային վարչությունները մոտ 250-300 ոստիկանական ուժեր էին տեղադրել Գյումրու կայարանամեձ հրապարակում, որտեղից Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդները պլանավորել էին սկսել խաղաղ երթը դեպի Բավրա: 9:50 րոպեից սկսած Գյումրու քաղաքային ոստիկանության աշխատակիցները բռնի կերպով զավթել են վրացական պետհամարանիշերով երեք ավտոմեքեն եւ վարորդների հետ դրանք տեղափոխել ՃՈ Գյումրու տուգանային հրապարակ: Այդ մեքենաները օրենքով սահմանված կարգով կայանած են եղել հրապարակի հարավային մայթի մոտ:

Մինչեւ ժամը 11:30-ը ոստիկանական ուժերը, որոնց մի մասը զինված էին մահակներով պաշարած են պահել Կայարանամերձ հրապարակը, թույլ չտալով այնտեղ կայանել վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներին: Դրանց փոխարեն ամբողջ հրապարակը լի էր ոստիկանների մեքենաներով:

11:30-ին մի քանի տասնյակ վարորդ գնացին ՃՈ Գյումրու բաժին այնտեղ տարված մեքենաները ստանալու, իսկ մյուսներն իրենց ավտոմեքենաներով ուղղվեցին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ` խորհրդակցելու: Ոստիկանական ուժերի մի մասը, ինչ-ինչ կասկածներ ունենալով ուղղվեցին Գյումրու հյուսիսային դարպաս եւ դիրքավորվեցին Մ1 մայրուղու վրա, իսկ մյուսները` գնացին մոտ 60 հոգի եւ 20 ավտոմեքենա` Ժուռնալիստերի «Ասպարեզ» ակումբի գտնվելու վայր: Վերջինները բառացիորեն պաշարել էին ակումբը ու հարակից տարածքները` մոտ 500 մ շառավղով, փակելով ավտոմեքենների ազատ տեղաշարժի հնարավորությունը Պուշկինի, Ղուկասյան եւ Մյասնիկյան փողոցներով` Գորկու, Մուսայելյան փողոցների եւ Հաղթանակի պողոտայի կողմերից: Այս անհեթեթ պաշարումը տեւեց մոտ 2 ժամ:

Ժամը 13:30-ին ՃՈ Գյումրու բաժինը թույլ տվեց վարորդներին տուգանային հրապարակից վերցնել իրնց մեքենաները:

Ժամը 15-16-ը վրացական պետական համարանիշերով ավտոմեքենաների մոտ 80 վարորդների հետ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հանդիպեցին եւ խնդիրները քննարկեցին այդ հարցով Գյումրի եկած «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, կուսակցոթյան փոխնախագահ Ռ.Հակոբյանը եւ ուրիշներ: Վարորդները նրանց ներկայացրեցին ինչպես հիմնահարցը, իրենց պահանջներն իշխանություններին եւ Ազգային Ժողովին, այնպես այսօր իրենց նկատմամբ ոստիկանության ձեռնարկած ապօրինի գործողությունները, մասնավորաբար Կայարանամերձ հրապարակից երեք ավտոմեքենաների առեւանգումները, այնտեղ այլ մեքենաների կայանման արգելումները, ինչպես նաեւ լրագրողական ակումբի հակաից մոտ 10 թաղամասերի պաշարումը:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբից հաղորդում են, որ քննարկման արդյունքում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները խոստացան խնդիրը հնչեցնել ՀՀ ԱԺ այսօրվա նիստում հայտարարությունների ժամանակ եւ վաղը` Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: Բացի այդ որոշվեց փետրվարի 10-ին իրականացնել այսօրվա չկայացած խաղաղ երթը Գյումրիից դեպի Բավրա:

Դիտվել է 845 անգամ:
Print Friendly

Leave a Reply