2010թ. շնաձկներն ավելի ագրեսիվ էին

Օրվա լուր | | February 9, 2011 9:54

Վերջին տասը  տարում շնաձկների հարձակումներ  ամենաշատը տեղի են ունեցել   2010 թ: Այդ մասին հաղորդել են Ֆլորիդայի համալսարանից, որը 1960թ. իրականացնում է այդպիսի  վիճակագրություն:

Անցած տարի   ֆիքսվել է շնաձկների հարձակման  79 դեպք, որը քառորդ անգամ ավել է 2009 թ.(63 դեպք) և  զգալիորեն ավել նախորդ տարիներից:  79 հարձակման դեպքերից վեցը ավարտվեցին մարդկանց  մահով: Այդ դեպքերից համարյա կեսը (36)  տեղի են ունեցել ԱՄՆ-ի ափերին, երկրորդ տեղը Ավստրալիան է, որի ափերին  արձանագրվել  է 14 հարձակում:

Մասնագետների համար  ամենազարմանալին անցյալ տարվա դեկտեմբերին Եգիպտոսի ափերի հինգ հարձակումներն էին:

Ֆլորիդայի նահանգի  համալսարանի  շնաձկների  ուսումնասիրման  ծրագրի ղեկավար Ջորջ Բերջեսի  կարծիքով, այդպիսի  պահվածքը  հետևանք է  բնության և մարդկային  գործոնների համատեղության, որոնց թվում  աննախադեպ շոգ ամռան պատճառով ջրի ոչ նորմալ տաքությունը , մեծ քանակությամբ սատկած կենդանիների հայտնվելը ծովում, որոնք  ջուր էին նետվել  առևտրային նավերից, ինչպես նաև շնաձկներին ակտիվ կերակրել էին սուզորդները:

Դրա հետ մեկտեղ, Բերջեսի խոսքով, մարդիկ շնաձկների համար ավելի մեծ վտանգ են ներկայացնում: Եթե   սպիտակ  շնաձկան ժանիքներից տարեկան միջինը մահանում է հինգ մարդ, ապա  ձկնորսությունը  վերացնում է տարեկան 30 –ից  70 միլիոն շնաձուկ. այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դիտվել է 1278 անգամ:
Print Friendly

Leave a Reply