Նախորդ տարվա առաջին եռամսյակի նկատմամբ ՀՀ տնտեսական անկումը կազմում է 16,3%

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 5, 2009 14:50

Հայաստանի համախառն արտաքին պարտքը 2009թ. հունվար-մայիս եռամսյակում կազմում է 3 մլրդ 573 հազար դոլար, որից պետական կառավարման մարմինների պարտքը 1 մլրդ  376 հազար դոլար է: Իսկ օտարերկրյա ներդրումները եռամսյակի ընթացքում կազմել է 186 միլիոն 289 հազար 600 դոլար: Ըստ վիճակագրական տվյալների` ներդրողների ցանկում Ռուսաստանը 1-ին հորիզոնականում է:

Այսօր հրավիրած ասուլիսում Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանն ասաց, որ նախորդ տարվա առաջին եռամսյակի նկատմամբ տնտեսական անկումը կազմում է 16,3%: Նա հարաժարվեց տնտեսական ճգնաժամի հետ կապված հավելյալ մեկնաբանություններից` մեջբերելով ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի 2003թ. որոշումը, համաձայն որի` վիճակագրական ծառայությունը քաղաքական և վարչական վերլուծություններով չպետք է զբաղվի:

«Վիճակագրական ծառայությունն իրավասու չէ ժխտել կամ հաստատել որևէ տվյալի հետ կապված պատճառաբանություն,- ասաց Մնացականյանը,- մենք ընդամենը փաստագրում ենք, և մեզ համար կարևոր է, որ գործունեության բոլոր բնագավառներում ստուգում անենք և բացահայտենք թույլ թիրախները»:

Մնացականյանը վիճակագրական տվյալների շարքում հիշեցրեց նաև 2001թ. մարդահամարը`ասելով, որ նոր մարդահամար կանցկացվի 2011թ: Նրա խոսքով` ստեղծվել է մարդահամարի համապետական հանձնաժողով, որի անդրանիկ նիստում քննարկվել է դոնորներ գտնելու խնդիրը:

«Մարդահամարի համար հատկացված նախնական բյուջեն 2,5 միլիարդ  դրամի ծավալում է,- ասաց նա,- այդ գումարից 1,5 միլիարդը միայն մարդահամարի աշխատանքներում ներգրավված մարդկանց վարձատրության ծավալն է»:

Համաշխարհային բանկի կողմից վարվող երկրների վիճակագրական կարողությունների զարգացման միասնական ինդեքսի ցուցանիշով` 2008թ. Հայաստանի վիճակագրությանը տրվել է 100 հնարավոր միավորից 93-ը, ինչը Լատվիայի և Ռումինիայի հետ միասին ամենաբարձր ցուցանիշն է ինդեքսի ցանկում ընդգրկված 145 երկրների մեջ (ցանկում ընդգրկված չեն համաշխարհային բանկի դասակարգմամբ բարձր եկամուտներով երկրներից 61-ը):

2008թ. ապրիլի 29-ին ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի կազմակերպչական նստաշրջանում Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի նոր անդամ: Անդամակցությունը 4 տարով է և սկսվել է 2009թ. հունվարի 1-ից:

Դիտվել է 1172 անգամ:
Print Friendly

Leave a Reply