Աժ պատգամավորն առաջարկում է ամորձատել մանկապիղծներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 8, 2011 23:30
Հայաստանում մանկապղծությունը պետք է պատժվի դրակոնյան օրենքներով: Մասնավորապես միջազգային պրակտիկայում ընդունված է սեռական ոտնձգություններ կատարած անձանց եւ պեդոֆիլների նկատմամբ նշանակել հարկադրաբար կամ կամավոր իրականացվող վիրահատական կամ քիմիական եղանակով կատարվող ամորձատում։ Այդ մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
Ըստ Դալլաքյանի` մանկապիղծների համար Հայաստանում օրենքով սահմանված պատիժը չնչին է, ինչն էլ պատճառ է հանդիսանում նման հանցագործությունների աճի:
«2009թ. անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար 18 դատական ակտերից միայն 3 -ի դեպքում է նշանակվել ազատազրկում, իսկ մնացած դեպքերում սահմանվել է տուգանք։ Մանկապիղծները, չնչին գումարներ վճարելով, խուսափել են իրենց կատարած ծանրագույն հանցագործության համար պատասխանատվությունից»,- նկատել է պատգամավորը` առաջարկելով գոնե խստացնել քրեական օրենսգրքով նախատեսված պատժաժամկետները:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
