Լոնդոնում մահացել է նավթային մագնատ-միլիարդատերի թոռը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2011 22:22

Ամերիկյան նավթային հզոր միլիարդատեր Պոլ Գետիի թոռ ` Ջոն Պոլ Գետի երրորդը մահացել է 54 տարեկանում իր անգլիական Բակինգեմշիրի կոմսության դղյակում: Այդ մասին հաղորդել են բրիտանական ԶԼՄ-ները` նրա որդի դերասան Պոլ Բալթազար Գետիի հայտարարության հիման վրա:

Ծնվելով ժամանակի ամենահարուստ ընտանիքներից մեկում  Ջոն Պոլ Գետի երրորդը  հայտնի դարձել, երբ 1973թ. Հռոմում իտալական մաֆիան նրան գողացել էր ,այն  ժամանակ նա ընդամենը 16 տարեկան էր: Որպեսզի ստանան փրկագին   առևանգիչները կտրել են նրա աջ ականջի մի մասը  և  այն  որպես առևանգման ապացույց փոստով ուղարկել թերթերից մեկին:

Նա հանցագործների մոտ մնացել է հինգ ամիս և ազատվել է, երբ  մուծվել է մոտ  3 միլիոն դոլոր  փրկագին , հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ջոն Պոլ Գետի երրորդը,որը ուներ  երկու  երեխա և վեց թոռ մահացել է շաբաթ օրը ` հարազատների շրջապատում: Մահվան պատճառների մասին չի հաղորդվում :  1981 թ. նա կաթված էր ստացել,որից հետո նա հաշմանդամի սայլակ էր օգտագործում:

Դիտվել է 1442 անգամ:
Print Friendly

Leave a Reply