Փոփոխություններ` Համահայկական խաղերի ծրագրով բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի խաղացանկում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 5, 2009 15:13

Համահայկական խաղերը դեռ չսկսած,արդեն անհրաժեշտություն է զգացվել փոփոխություններ կատարել բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի խաղացանկում. բանն այն է, որ վիճակահանությամբ թիմերը տարբեր ենթախբերում էին ընդգրկվել, և հանդես էին գալու տարբեր մարզասրահներում: Եվ ահա, ուժեղ համարվող Լոս Անջելեսի և Սոչիի տղամարդկանց հավաքականներն ընդգրկվել էին 2-րդ խմբում, իսկ խաղերն անցկացվելու էր Երևանի «Մաստեր կլաս» ակումբի մարզասրահում, որը  հանդիսականներ հյուրընկալելու հնարավորություն գրեթե չունի: Մարզասրահում չկա նաև էլեկտրոնային ցուցատախտակ:

Այդ է պատճառը, որ խմբային մրցաշարում վաղ առավոտյան «Մաստեր կլասում» խաղալու փոխարեն այդ թիմերը հանդիպումները կանցկացնեն երեկոյան ժամերին`մայրաքաղաքի «Դինամո» մարզասրահում: Վերջինս ունի մեծ թվով նստատեղեր, նաև էլեկտրոնային ցուցատախտակ: Համահայկական խաղերի բասկետբոլի մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Ժորա Բաղդասարյանը հայտնեց, որ նոր խաղացանկն արդեն կազմվել է և  ոչնչով չի խանգարի մրցումների անցկացմանը: «Պարզապես, «Դինամո» մարզասրահը կգործի լրիվ ծանրաբեռնվածությամբ, և այստեղ օրական կանցկացվի 6 հանդիպում»,- ասաց Բաղդասարյանը:

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply