Եվրոպացիների մեկ երրորդը երբևէ չի օգտվել ինտերնետից

Օրվա լուր | | August 5, 2009 15:39

_internet-userԵվրամիության քաղաքացիների մեկ երրորդը, ինչպես պարզվել է հետազոտությունների արդյունքում, երբևէ չի օգտվել ինտերնետից:
Եվրամիության յուրաքանչյուր 4-րդ բնակիչ իր կյանքում ոչ մի անգամ չի օգտագործել համակարգիչ:
Ինտերնետից և համակարգչից չօգտվող մարդկանց մեկ երրորդն ասել է, որ իր առօրյայում նոր տեխնոլոգիաները կիրառելու անհրաժեշտություն չկա, իսկ մեկ քառորդն էլ ասել է, որ նոր տեխնոլոգիաները բավականին թանկ են, և դրանք օգտագործելը շքեղություն է իրենց համար:

2008-ին համաշխարհային ցանց մուտք են ունեցել Եվրամիության բնակիչների 56 տոկոսը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ամենապասիվ ինտերնետ օգտագործողները գործազուրկ և 65 տարեկանից բարձր մարդիկ են:

16-24 տարեկան եվրոպացիների 73 տոկոսն ամեն օր ինտերնետ է օգտագործում: Սակայն այս տարիքային խմբի ներկայացուցիչները, ըստ «BBC»-ի, հիմնականում չեն ցանկանում վճարել ինտերնետի օգտագործման կամ երաժշտություն, ֆիլմ գերբեռնելու համար:

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply