Ղազախստանում նախագահի թեկնածուն չկարողացավ հանձնել քննություն մայրենի լեզվից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 8, 2011 19:36
Նախագահի պաշտոնի համար պայքարող Ուալիխան Կայսարովը, ով ինքն իր թեկնածությունն էր առաջադրել, չկարողացավ պետական` ղազախերենի քննություն հանձնել:
«Հաշվի առնելով բոլոր թերությունները, մենք այն եզրակացության հանգեցինք, որ թեկնածու Կայսարովը ազատորեն չի տիրապետում պետական լեզվին»,- ասել է լեզվաբանական հանձնաժողովի նախագահը: Նրա խոսքով, քննության առաջին մասում` գրավոր երկութերթանոց աշխատանքում Կայսարովը թույլ է տվել 26 սխալ: Իսկ քննության երկրորդ մասը, որ գեղարվեստական տեքստի ընթերցում էր` թեկնածուն միջին մակարդակ է ցուցադրել: Երրորդ մասը բանավոր ելույթն էր, այն էլ մի շարք թերություններով էր կատարված,- ասել է հանձնաժողովի նախագահը:
Մինչ քննությունների սկիզբը, Կայսարովը լրագրողներին հայտնել էր, որ լեզվի քննության պահանջները բավականին խստացված էին:






Facebook
Tweet This
Email This Post
