Հայաստանում կարճվել է Խաչատուր Սուքիասյանի դեմ հարուցված գործը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 8, 2011 19:08
Կարճվել է ընդդիմադիր քաղաքական գործչի դեմ հարուցված գործը, ում կասկածում էին զանգվածային անկարգություններ կասզմակերպելու մեջ: Այդ մասին РИА Новости-ին հայտնել են նրա դատապաշտպանները:
Նրանց խոսքով, որոշումը թվագրված է 2010 թ հոկտեմբերի 10-ով, մինչդեռ իրենք այն ստացել են միայն 2011-ի փետրվարի 8-ին, հատուկ քննչական ծառայությունից: Հետապնդումը դադարեցվել է ապացույցների բացակայության պատճառով:






Facebook
Tweet This
Email This Post
