Մեդվեդևը ձմեռային ժամանակը վերացրել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 8, 2011 18:46
ՌԴ նախագահ Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանում
«ձմեռային» ու «ամառային» ժամերին անցման վերաբերյալ որոշումը վերանալու է, հայտարարում է РИА Новости-ն:
Պետության ղեկավարի խոսքերով, այսուհետ 2011-ի աշնանից սկսած, ռուսաստանցիները ժամացույցի սլաքները հետ կամ առաջ չեն տանի: Նա հավելել է նաև, որ երբ ժամանակը գա, համապատասխան կարգադրություններ կարվեն այդ մասին: Իր որոշումը բացատրում է հետևյալ կերպ. սլաքների «հետուառաջ» տանելու հետ մարդիկ ընկնում են սթրեսային ու հիվանդագին վիճակների մեջ:






Facebook
Tweet This
Email This Post
