Մեծ Բրիտանիայում տատիկը գողերին պայուսակով վնասազերծեց
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 8, 2011 18:03
Զավեշտալի դեպք է կատարվել Մեծ Բրիտանիայում.թոշակառու տատիկը վնասազերծել է միանգամից 6 հանցագործի: Նորթ-Հեմթոն քաղաքի ոսկերչական խանութին մոտեցավ թալանողների խումբը: Տեսնելով ագրեսիվ տրամադրված մարդկանց, խանութի տերերը փակեցին դռները, ինչը հանցագործներին չկանգնեցրեց: Նրանք ծանր մուրճով կոտրեցին ցուցափեղկի ապակիներն ու դռները: Պարզ չէ, թե ինչպես կավարտվեր այս պատմությունը, եթե չլիներ այդ պահին պատահաբար խանութի մոտով անցնող տատիկը: Իր պայուսակով նա քշեց գողերին: Վերջիններս անակնկալ վիճակից այնքան էին ապշել, որ չհասցրեցին արագ հեռանալ: Շուտով ոստիկանությունը նրանց ձերբակալեց






Facebook
Tweet This
Email This Post
