Կահիրեի անկարգությունները քայքայել են Հոսնի Մուբարաքի առողջությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2011 17:28

Եգիպտոսի նախագահ Հոսնի  Մուբարաքը բուժման կուրս կանցնի Գերմանիայում: Գերմանական քաղաքական գործիչները դեմ չեն:

Փորձագետներն այս քայլը  համարում են Կահիրեում իշխանությունը փոխանցելու մեղմ տարբերակ: 82-ամյա նախագահը փաստացի մնում է իր պաշտոնում, սակայն  պետության ղեկավարի պարտականություններ չի կատարի:

Արժե նշել, որ Մուբարաքը առնվազն երկու անգամ արդեն եղել է Գերմանիայում: 2004-ին միջողնային սկավառակների խնդրով նախագահը 2   շաբաթ անց էր կացրել մյունխենյան կլինիկայում: Իսկ անցյալ տարի Հեյդելբերգում հեռացրել էին նրա լեղապարկը:

Դիտվել է 1889 անգամ:
Print Friendly

Leave a Reply