Նոյեմբերի 10-ը ՏԻՄ օր

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 8, 2011 17:20

Այսօր Ազգային ժողովում քննարկվեց օրենքի դաշտ բերել նոյեմբերի 10-ը որպես ՏԻՄ օր նշելու մասին առաջարկը:

1996թ. նոյեմբերի 10-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվել է տեղական ինքնակառավարման ընտրություններ:

«Առանց այդ էլ դա կիսապաշտոնական մակարդակով նշվում էր,- ասաց օրինագիծը ներկայացնող Արայիկ Հովհաննսիյանը,- առաջարկում ենք ուղղակի դրան օրենքի ուժ տալ: Նախագահի մակարդակով լինում են պարգաևատրումներ ՏԻՄ այս կամ այն պաշտոնյային, այդպիսի օրեր կան, օրինակ, Ուկրաինայում, որտեղ դա նշվում է դեկտեմբերի 10-ին, Ավստրալիայում, Ղազախստանում և այլուր»:

Այս տարի ՏԻՄ ընտրությունների 15-ամյակն է: Հովհաննիսյանն առաջարկեց օրինագիծը հաստատելուց հետո այն նշել ամբողջ տարին:

Դիտվել է 1836 անգամ:
Print Friendly

Leave a Reply