Չեռնոբիլի թռչունները փոքր ուղեղ ունեն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 8, 2011 15:45
Ճառագայթման մակարդակն ազդում է թռչունների ուղեղի ծավալի վրա, այն 5%-ով փոքր է սովորականի համեմատությամբ: Եզրահանգման հեղինակները Նորվեգիայի,Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի գիտնականներն են, ովքեր ուսումնասիրել են Չեռնոբիլի վթարված ատոմակայանի տարածքում ապրող 48 տեսակի մոտավորապես 500 թռչուն:
Այս աշխատանքի արդյունքում արձանագրվել է, որ ատոմակայանին հարող գոտում կտրուկ նվազել է նաև կաթնասունների թիվը:
Ճառագայթման բարձր մակարդակի հետևանքով թռչունների մոտ սկսվում է օքսիդացման սթրես, որի դեմ պայքարելու համար թռչունները սեփական հակաօքսիդանտներն են գործի դնում:






Facebook
Tweet This
Email This Post
