Արբանյակները հայտնաբերել են Ատլանտիդան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2011 14:40

Ատլանտյան օվկիանոսի հատակում, ամենայն հավանականությամբ, հայտնաբերվել են  կորուսյալ Ատլանտիդայի հետքերը, ինչի մասին ժամանակին գրել է Պլատոնը:

Գիտնականների ուշադրությունը սևեռված է  Աֆրիկայից  990 կմ դեպի արևմուտք ձգվող Կանարյան կղզիներին:  Հենց այստեղ  էլ, ըստ Պլատոնի, հնարավոր էր  գտնել հնագույն քաղաքակրթության հետքերը: Հայտնագործությունն արվել է սովորական համակարգչային Google Ocean  ծրագրով: Հեղինակը ռազմածովային ինժեներ Բերնի Բեմֆորդն է: Նա նկատել է , որ այդ տեղանքում  ռելիեֆը  հիշցնում է ժամանակակից քաղաքների գծապատկեր.«Կարծես դրանք մարդու ձեռքով ստեղծված լինեին»:

Ատլանտիդան, ըստ գրավոր վկայությունների, ջրասույզ էր եղել մոտավորապես  մթա  9700 թ., այսինքն` մոտավորապես 12 000 տարի առաջ:

Դիտվել է 1645 անգամ:
Print Friendly

Leave a Reply