Տիգրան Սարգսյանն ընդունել է Լիզա Քեսթներին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 8, 2011 16:28

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) խորհրդատվական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի «Ներդրումային միջավայրե ուղղության ղեկավար Լիզա Քեսթների գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել IFC-ի գործունեությունը Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ ու կարևորել ՀՀ կառավարության և Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջև արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովումը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են «Հայաստանում գործարարությամբ զբաղվելու բարեփոխումների և կանոնակարգման դաշտի պարզեցման ծրագրիե ընթացքն ու հետագա անելիքները։ Այդ համատեքստում կարևորվել է համագործակցության խորացումը` հարկերի վճարման, անդրսահմանային առևտրի և տեսչական ստուգումների ոլորտներում։ Ընդգծվել է տեղական և միջազգային փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը ևս։
Անդրադառնալով հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումներին, նշվել է, որ 2010 թ. ընթացքում ՀՀ կառավարության կողմից կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնց արդյունքում կրճատվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկային հաշվետվությունների պատրաստման վրա ծախսվող ժամանակի 30 տոկոսը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ 2011թ. հուվարի 1-ից հարկ վճարողները հնարավորություն են ստացել ավելացված արժեքի հարկի հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով։
Երկուստեք կարևորվել է նաև նոր ստեղծվող բիզնեսի զարգացումը պարզեցնելու ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվելիք «Մեկ պատուհանի կանգառե սկզբունքով իրավաբանական անձանց գրանցման համակարգի ներդրումը, ինչի արդյունքում գրանցման գործընթացը կկատարվի 3 օրում։ Համակարգի ներդրմամբ շահագրգիռ գերատեսչություններին հնարավորություն կընձեռվի էլեկտրոնային եղանակով փոխանակել տեղեկատվություն ։

Դիտվել է 1433 անգամ:
Print Friendly

Leave a Reply