Տեղաբաշխվել են միջնաժամկետ պարտատոմսեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 8, 2011 14:14

Այսօր  տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական միջնաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 5 մլրդ 890 մլն դրամ, որից մրցակցային` 5 մլրդ 200 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 690 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 049 407 095 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.2777 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.4700 տոկոս:

Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ աճուրդին մասնակցել 6 գործակալ:

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply