19-ամյա աղջիկը սնվում է լվացքի փոշիով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2011 13:52

Տրամադրությունից կախված, նա ուտում է   նաև օճառ:

Առաջին անգամ Թեմփեսթ Հենդերսոնը (Ֆլորիդա) փորձել է  լվացքի միջոցներ ուտել մի քանի տարի առաջ:

-Ես մատներս թաթախեցի լվացքի փոշու մեջ, ապա բերանս տարա: Այն քաղցր է` թեթևակի աղի համով: Ինձ այնքան դուր եկավ ու ես կախվածություն զգացի դրանից:

Դրանից հետո աղջիկը սկսեց լոգարանում օճառի պղպջակները համտեսել: Դրան հաջորդեցին օճառի կտորները: Հրաշալի գիտակցելով, որ դա վտանգավոր է, միևնույն է, կանգ առնել չկարողացավ: Մեկ շաբաթում հինգ կտոր օճառ վայելելուց հետո, այլևս գայթակղությանը դիմադրել անկարող էր: Կես տարի անց վճռեց բժշկի այցելել: Հետազոտության արդյունքում պարզվեց, որ աղջիկը հազվադեպ հանդիպող հիվանդություն ունի. նա տառապում է ոչ ուտելի «մթերքների» նկատմամբ աճող ախորժակով:

Դիտվել է 1394 անգամ:
Print Friendly

Leave a Reply